Արգելվել Է Էլեկտրոնային սիգարետների հանձնումն ինքնաթիռների ուղեբեռ
ОбществоՔաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ) արգելել Է ինքնաթիռների ուղեբեռ հանձնել Էլեկտրոնային սիգարետներ:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը, արգելքը տարածվում Է ոչ մայն բուն Էլեկտրոնային սիգարետների, այլեւ դրանց համար լիցքավորող սարքերի վրա: Սարքերը կարելի Է փոխադրել ձեռնածանրոցով, բայց արգելվում լիցքավորել ինքնաթիռում:
Այս միջոցառումն ԻԿԱՕ-ում բացատրել են հրդեհի առաջացման վտանգով: Կազմակերպության տեղեկություններով՝ վերջին ժամանակներս արձանագրվել են ուղեբեռի միանգամից մի քանի բռնկումներ այնտեղ թողնված Էլեկտրոնային սիգարետների պատճառով:
Արգելքի մասին տեղեկատվությունն իր Twitter-ում հավաստել Է Միավորված ազգերի կազմակերպությունը: Այն արդեն մտել Է ուժի մեջ: