Թբիլիսիում այլևս չկան կենդանաբանական այգուց փախած կենդանիներ. վարչապետ
ОбществоԹբիլիսիի կենդանաբանական այգուց ջրհեղեղի հետևանքով փախած կենդանիներն այլևս չեն թափառում քաղաքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտակարգ շտաբի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Կենդանաբանական այգու ներկայացրած տեղեկությունների համաձայն` ոչ մի գիշատիչ կենդանի այս պահին դրա սահմաններից դուրս չկա»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Թբիլիսիում տեղատարափ անձրևը` կարկուտի և քամու ուղեկցությամբ, կաթվածահար էր արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ:
Ամենից շատ ջրհեղեղից տուժել է կենդանաբանական այգին` կենդանիների կեսը սատկել է, ավելի քան 30 գիշատիչ դուրս է եկել վանդակներից և թափառել քաղաքով: