Առաջիկա 3 օրերին երեկոյան ժամերին տեղումնառատ կլինի
ОбществоԱռաջիկա 3 օրերին՝ հունիսի 16-18-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: