Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երկրաջերմային էլեկտրակայանի ստեղծման նպատակով Կարկառում հետախուզական աշխատանքներ կսկսվեն

 Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Նոր ծրագրի նպատակն է պարզել` Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի՞ է էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։

Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան: Ի տարբերություն վերականգնվող  էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արեւայինը եւ հիդրոէներգետիկան, առեւտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։

Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական եւ միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թվականին։

«Ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առեւտրային նախագիծը, մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգացման համար տեղական կարողությունների կերտմանը։ Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին: Նրա խոսքով` ծրագիրը նաեւ կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ եւ շահութաբեր ներդրումների հնարավորություն:

Կարկառի երկրաջերմային ծրագրի 1-ին փուլում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից կօգտագործվեն հետախուզական հորատման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում կգնահատվի Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը եւ օժանդակություն կցուցաբերվի երկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը։

Կարկառի երկրաջերմային ծրագրի 2-րդ փուլը երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումն է։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական եւ մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։ Բացի այդ, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը։ 

Համաշխարհային բանկի ծրագրի հանձնախմբի ղեկավար Արթուր Կոչնակյանը նշեց, որ երկրաջերմային համարժեք ռեսուրսների առկայության հաստատման դեպքում երկրաջերմային էլեկտրակայանի ապագա կառուցումը կնպաստի էլեկտրաէներգիայի կանխատեսված պահանջարկի բավարարմանը եւ երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ամրապնդմանը։ «Երկրաջերմային էլեկտրակայանի արտադրած էժան էլեկտրաէներգիան կարող է նպաստել անապահով բնակչության համար էլեկտրաէներգիայի մատչելիության պահպանմանը»,- ասաց նա:

Ծրագիրն իրականացնելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ), քանի որ այն ունի Բանկի ֆինանսավորած ծրագրերի իրագործման բավականաչափ կարողություններ եւ փորձ։ ՀՎԷԷՀ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության կողմից 2005թ.-ին` Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացման եւ այդ ոլորտներում ներդրումների խթանման առաքելությամբ:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить