Թբիլիսիի կենդանաբանական այգու տեղում հանգստյան գոտի կկառուցվի. քաղաքապետ
ОбществоՀեղեղումից հետո ավերված կենդանաբանական այգու ներկայիս տարածքը կվերափոխվի հանգստյան գոտու, իսկ կենդանիները կփոխադրվեն մայրաքաղաքի ծայրամաս՝ նոր կենդանաբանական այգի: Այդ մասին հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
Հունիսի լույս 14-ի գիշերը աստիկ անձրեւ Է տեղացել Թբիլիսիում, որն ուղեկցվել Է կարկուտով եւ քամով: Տարերքի մոլեգնելու հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Կենդանաբանական այգուց փախել են գազանները, որոնց մի մասը սաստիկ հեղեղման պատճառով սատկել Է վանդակներում:
Այն բանից հետո, երբ կենդանաբանական այգու մոտ խճուղի Է կառուցվել, այնտեղ խախտվել Է բնապահպանական հավասարակշռությունը: Վերե գետակը հայտնվել Է կամրջի տակ, ծառերը հատվել են, ի հայտ են եկել նոր խնդիրներ: Մենք պլանավորում ենք կենդանաբանական այգու տեղափոխում քաղաքի ծայրամաս՝ Թբիլիսյան ծովի շրջան, իսկ ներկայիս կենդանաբանական այգու տարածքում ստեղծել հանգստյան գոտի եւ ընդլայնել այն: Կձեռնարկվեն բոլոր միջոցները եւ կստեղծվեն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներով հանգստյան գոտու զարգացման համար»,- լրագրողներին հայտա րարել Է Նարմանիան:
Կենդանաբանական այգու մաքրման աշխատանքները դեռես շարունակվում են, բայց այն փաստորեն ավերված Է: Այս ֆոնի վրա վերսկսվել են բանավեճերն այն քաղաքի ծայրամաս տեղափոխելու անհրաժեշտության շուրջը: Միլիարդատեր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել Է օգնել նոր կենդանաբանական այգու կառուցման գործում: