Ռուսաստանի ԿԲ-ն կոչ Է արել ԱՊՀ-ի ներսում անցնել ռուբլով հաշվարկների
Международные новостиՌուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Կսենիա Յուդաեւան կոչ Է արել ԱՊՀ-ի ներսում վճարումներ իրականացնելիս անցնել ռուբլով հաշվարկների, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ինչ վերաբերում Է ԱՊՀ-ի ներսում վճարումներին, ես երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե ընդհանրապես ինչու են այդ վճարումներն արվում օտարերկրյա արժույթով»,-ասել Է Յուդաեւան՝ Սոչիում ելույթ ունենալով բանկային համաժողովում:
«Այստեղ ազգային արժույթին անցնելն այն ճանապարհն Է, որով տվյալ դեպքում հարկավոր Է ընթանալ»,-հավելել Է Յուդաեւան: