Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Եվրոպական քաղաքական մշակույթը և եվրոպական արժեհամակարգը մեծ վտանգի տակ են. Գարիկ Քեռյան

«Սպուտնիկ. Կարծիքներ» միջազգային հարցումը, որն անցկացնում է ՙՍպուտնիկ՚ լրատվական գործակալությունը՝ բրիտանական հետազոտական ICM Research ընկերության հետ, վկայում է, որ Եվրոպայում ընդդիմադիր կուսակցությունների հեղինակության բարձրացման առումով առավել հաճախ նշվում է երեք պատճառ՝ միգրացիայի բարձր մակարդակը, չիրականացված խոստումները և հիասթափությունը Եվրամիությունից: Պատասխանելով` «Ձեր կարծիքով, որոնք են աջերի հեղինակության աճի պատճառները, օրինակ՝ UKIP-ինը Մեծ Բրիտանիայում, «Ազգային ճակատ»-ինը՝ Ֆրանսիայում, նաև ձախ «Պոդեմոս»-ինը՝ Իսպանիայում» հարցին, բրիտանացիների 53 տոկոսը և ֆրանսիացիների 30 տոկոսը նշել են, որ դրանց հեղինակության աճը տեղի է ունենում Եվրամիությունից հիասթափվելու ֆոնին: Իսպանացիների ու ֆրանսիացիների 44 տոկոսը դրա պատճառը համարում են տնտեսության անկումը: Իսպանիայի բնակիչների 49 տոկոսը ընդգծել է սոցիալական բարեփոխումների անհրաժեշտությունը, իսկ 55 տոկոսը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշի աճի պատճառը սին ու չիրականացված խոստումներն են:

Հարցումը, որին մասնակցել է 4097 մարդ, իրականացվել է մայիսի 1-4-ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային ծրագիրը մեկնարկել է 2014-ին: Գործընկերը՝ ICM Reseacrh բրիտանական

հետազոտական ընկերությունն է: ՙՍպուտնիկ.կարծիքներ՚ ծրագրի շրջանակում մշտապես հարցումներ են անցկացվում Եվրոպայում եւ

ԱՄՆ-ում՝ առավել արդիական սոցիալական ու քաղաքական հարցերի վերաբերյալ: Հաշվի առնելով այս, ինչպես նաեւ տնտեսական խնդիրները Եվրոպայում, հասարակության նման տրամադրվածությունն ի՞նչ վերադասավորումների եւ հնարավոր զարգացումների կարող է հանգեցնել: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը քաղաքական հնարավոր վերադասավորումներից բխող մարտահրավերներից առանձնացնում է Եվրամիության կառույցների թուլացումը, համաեվրոպական քաղաքականության մեջ նոր խնդիրների առաջացումը, Եվրամիության կազմից որոշ երկրների դուրս գալը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետը վատագույն հետևանքը համարել է Եվրամիության կազմից որոշ երկրների դուրս գալը, ինչը, սակայն, ըստ նրա, մի փոքր դժվար է կանխատեսել: ՙԱզգայնական ուժերի իշխանության գալը կարող է իր հերթին հանգեցնել Եվրամիության կենտրոնական մարմինների լիազորությունների կրճատմանը տվյալ երկրի տարածքում»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է միգրանտների խնդրին, ապա Քեռյանը նկատում է, որ Ասիայից, Աֆրիկայից, ինչպես նաև ետխորհրդային երկրներից հսկայական թվով միգրանտներ հայտնվելով Արևմուտքում՝ այդպես էլ ամբողջությամբ չինտեգրվեցին նոր հասարակությանը: ՙՄիաձուլումը և եվրոպական արժեքների կրումը լիարժեք չստացվեց: Եթե ետխորհրրդային երկրներից գնացած միգրանտների շրջանում դա այդքան էլ սուր կերպով չի զգացվում, ապա ասիական և աֆրիկյան տարածաշրջանից եկող միգրանտներն այսօր լուրջ խնդիրներ են ստեղծում եվրոպական երկների համար: Այսօր նույնիսկ քաղաքական շրջանակներում միգրանտներին անվանում են եվրոպական մշակույթը ոչնչացնողներ, եվրոպական արժեքները փլուզողներ: Եւ եթե նկատի ունենանք, թե որքան է նրանց թիվը Եվրամիության առաջատար երկրներում, հատկապես՝ Ֆրանսիայում և Գերմանիայում, ապա կհասկանանք նաև համընդհանուր դժգոհության պատճառը և ազգայնական թեքում ունեցող կուսակցությունների ռեյտինգների կտրուկ աճը»,-ընդգծել է բանախոսը:

Հարցման տվյալները հաշվի առնելով՝ հնարավո՞ր է եվրոպական երկրներում խորանա միգրանտների և տեղաբնակների միջև բևեռացումը: Քաղաքագետը դժվարանում է պատասխանել՝ կխորանա՞, թե՞ կմեղմանա, բայց հիշեցնում է Գերմանիայի կանցլերի ելույթը Բունդեսթագում, որտեղ Անգելա Մերկելը խոստովանել էր, որ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը տապալվել է: Գերմանիայում բնակություն հաստատած միգրանտները ստեղծել են իրենց համայնքները, ապրում են ներփակ կրոնականական և ազգային ավանդույթներով և, դժվար թե, ինտեգրվեն գերմանական հասարակությանը:

ՙԳերմանիայում շատ ցցուն կերպով զգացվում է դրա տապալումը, որոշ երկրներում մի փոքր ավելի մեղմ է, օրինակ՝ Նիդերլանդներում և Իսպանիայում, կապված տվյալ երկրի քաղաքական համակարգից, սոցիալ տնտեսական վիճակից և պետության վարած միգրացիոն քաղաքականությունից»,-նշել է նա:

Քեռյանի գնահատականը, որպես փորձագետ, հետեւյալն է՝ եվրոպական քաղաքական մշակույթը, եվրոպական արժեհամակարգը մեծ վտանգի տակ են, և դրանում մեղավոր են եվրոպացիները: ՙՄեղավոր են ոչ թե այն բանի համար, որ չկանխեցին միգրացիան, այլ որ անմտածված կերպով նպաստեցին ասիական և աֆրիկյան տարածաշրջաններում հակամարտությունների սրմանը, ՙարաբական գարնանը», որը մի շարք բարեկեցիկ արաբական պետությունների հասցրեց փլուզման եզրին, որտեղից էլ սկսեցին զանգվածաբար գաղթել Եվրոպա: Գուցե դրա ետևում կար որոշակի շահ` էներգետիկ, համաշխարհային գլոբալ տիրապետության, բայց ամեն դեպքում դա ՙբումերանգի էֆեկտ» ունեցավ Արևմուտքի համար»,-եզրափակել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить