ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը
ОбществоԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունիսի 15-ին հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս օրակարգում գտնվող տարբեր հարցեր, առանձնացվել է վերջին տարիներին տե ղի ունեցած մի շարք փոխայցելությունների կարևորությունը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական ոլորտում կապերն առավել խորացնելու անհրաժեշտությունը: Դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ունեցած սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: