Վիրահայոց թեմի երիտասարդները օգնություն են ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին
ОбществоՎիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները հերթական օգնությունն են տրամադրել Թբիլիսիում բնական աղետից տուժածներին: Ինչպես փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, բաժնի ակտիվիստները, թեմի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի հետ միասին, ներկայացել են Թբիլիսիի Դիդուբե- Չուղուրեթի շրջանային վարչություն և Թեմի ու «Հայարտուն» կենտրոնի անունից հանձնել օգնության հերթական բաժինը: Երիտասարդները տուժածներին տրամադրել են սննդամթերք, տարբեր տեսակի ձավարեղեն, անձնական հիգիենայի միջոցներ, հագուստ:
Վիրահայոց թեմից տեղեկացրել են, որ երիտասարդական բաժինը շարունակելու է նմանատիպ բարեգործական նախաձեռնությունները: