Վարշավայում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ
КультураՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի է ունեցել Անգլիայում բնակվող հայ պատմաբան Արա Սարաֆյանի «The Blue Book. Evidence of The Armenian Genocide» բրիտանական արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լեհ մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ դեսպան Ղազարյանը համառոտ ներկայացրել է ֆիլմի նախապատմությունը և անդրադարձել հեղինակի՝ պատմաբան Արա Սարաֆյանի գործունեությանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Միջոցառման ավարտին կինոդահլիճի նախասրահում ներկայացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով նկարների ցուցահանդեսը: