Աշխատանքային գրքույկները շրջանառությունից հանելը խնդիր չի առաջացնի քաղաքացիների մոտ
ОбществоԱշխատանքային գրքույկները կորցրել են իրենց նշանակությունը, դրանք դարձել են ուղղակի փաստաթղթեր, որոնք լրացվում են և պահվում: Նման կարծիք հունիսի 17-ին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Վերջին տարիներին էլեկտրոնային համակարգերի կիրառումից և տարբեր պետական մարմինների կողմից հաշվետողականության խստացման բարձրացումից ի վեր, այսօր հաշվապահներն ամեն ամիս տեղեկություն են ներկայացնում աշխատողի ընդունման կամ ազատման վերաբերյալ: Այսինքն, տվյալների բազան ամեն ամիս համալրվելով՝ անիմաստ է դարձնում աշխատանքային գրքույկը՝ որպես աշխատանքային փորձի ապացույց», - նշեց Գագիկ Մակարյանը:
Հայաստանի գործատուների միությունը և Արհմիություների կոնֆեդերացիան քննարկել են այս խնդիրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ համաձայնվելով շրջանառությունից հանել աշխատանքային գրքույկները:
Գագիկ Մակարյանը հավաստիացրեց, որ 2017թ. պաշտոնապես աշխատանքային գրքույկների շրջանառությունից դուրս բերումը ոչ մի կերպ չի վտանգի քաղաքացիների աշխատանքային պատմությունը, քանի որ դրանք կպահվեն էլեկտրոնային համակարգի արխիվներում 70 տարի ժամկետով: