Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 86-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայ անվանի շախմատիստի հիշատակին` ծաղիկներ դրել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու դիմաց, այնուհետև շախմատի տան առաջին հարկում դիտել է արագ շախմատի ավագ մասնակիցների (վետերանների) մրցաշարը, որից հետո դահլիճում հետևել է արագ շախմատի կրտսեր մասնակիցների մրցաշարին:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են Տիգրան Պետրոսյանի 86-ամյակին և Ռուսաստանի Դագոմիս քաղաքում հունիսի 1-9-ը անցկացված «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային թիմային պատանեկան մրցաշարի հաղթող՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շախմատային թիմին նվիրված ֆիլմերը: «Սպիտակ նավակ» մրցաշարում հաղթած պատանի շախմատիստները՝ Արթուր Դավթյանը, Դավիթ Միրզոյանը, Սամվել Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են արժեքավոր նվերներով՝ համակարգիչներով, իսկ թիմի մարզիչ՝ Սամվել Միսակյանը ստացել է դրամական պարգև: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա, ինչպես նաև պատանի շախմատիստների հաղթանակի կապակցությամբ՝ դպրոցի սաներին մաղթելով նորանոր հաջողություններ: Նախագահն իր խոսքում ընդգծել է Տիգրան Պետրոսյանի մեծ վաստակը՝ Հայաստանում շախմատի մասսայականության, մեր օրերի օլիմպիական չեմպիոնների ու տարբեր տարիների միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահած հայ շախմատիստների հաջողությունների գործում: «Սիրելի՛ երեխաներ, անշուշտ, ուզում եմ ձեզ և՛ շնորհավորել, և՛ շնորհակալություն հայտնել: Ամենայն հավանականությամբ, սա առաջին լ ուրջ հաջողությունն է ձեր կյանքում և, անշուշտ, դուք շատ մեծ հարգանքով և զգուշությամբ պետք է վերաբերեք այս հաջողությանը, որովհետև դուք դրանով նախ ուրախացրել եք մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին, ապա նաև ձեր ծնողներին, ովքեր շատ բան են արել, որպեսզի դուք այսօր դառնաք «Սպիտակ նավակ» մրցաշարի հաղթող: Շատ ուշադիր պետք է լինեք ձեր ուսուցիչների, ձեր մարզիչների նկատմամբ, որովհետև առանց նրանց աշխատանքի, դուք չէիք կարող հասնել այս հաջողությանը: Դուք պետք է միշտ հպարտ լինեք, պետք է համարեք, որ, իրոք, սկսել եք ձեր փայլուն ապագայի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ իր համոզմամբ, շախմատում հաջողության հասնելու համար կարևոր մի շարք հատկանիշների հետ միասին պետք է առաջին հերթին լինել ազնիվ և արդար: Նախագահը ներկաներին հիշեցրել է Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Սմբատ Լպուտյանի դեռևս անցյալ տարի այս կապակցությամբ ասված խոսքերը՝ շախմատը մի խաղ է, որը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել:

Ընդգծելով, որ արդեն ինը տարի Հայաստանում անցկացվում են դպրոցական օլիմպիադաներ, այսինքն՝ «Սպիտակ նավակի» հայկական տարբերակը, Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի մասնակիցների մեծ քանակի պատճառով որոշվել է մրցումներն անցկացնել երկու տարիքային խմբերի միջև, որի արդյունքում փոխվել է ձևաչափը, և թիմերը սկսել են հանդես գալ 2+1 տարբերակով: «Քանի որ «Սպիտակ նավակը» անցկացվում է 3+1 տարբերակով, այսինքն՝ 3 տղա, 1 աղջիկ, մենք հնարավորություն ունեինք այդ թիմը համալրելու ուժեղ շախմատիստներով: Բայց շնորhակալ եմ մարզչին, շնորհակալ եմ դպրոցի տնօրենին, մեր ֆեդերացիային՝ կայացրած ճիշտ որոշման համար, որի արդյունքում այս թիմը համալրվեց հենց նույն դպրոցի աշակերտով: Ես ձեզ շնորհակալ եմ, սիրելի՛ երեխաներ, դպրոցի տնօրեն տիկին Սարուխանյան, որ այս քայլով նաև ապացուցեցիք դպրոցում շախմատ առարկան ներդնելու մեր որոշման ճշմարտացիությունը»,-ասել է Նախագահը:

Դիմելով պատանի շախմատիստներին՝ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ պարտադիր չէ հետագայում նրանք դառնան աշխարհի չեմպիոններ մեծահասակների շրջանում, դառնան գավաթակիրներ: Պարտադիր է, որ նրանք լինեն լավ հայ, Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացիներ, բայց միշտ վստահ լինելով շախմատում իրենց ուժերին, կարողություններին, որովհետև շախմատը շատ բան է սովորեցնում: Նախագահը մաղթել է, որ հաղթող պատանի շախմատիստներին իր և Երևանի քաղաքապետի նվիրած համակարգիչները օգնեն նրանց տիրապետել շախմատի՝ այդ գեղեցիկ և հիասքանչ խաղի շատ նրբերանգների:

 Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է շախմատը ՀՀ կրթական համակարգ ներգրավելուց հետո դպրոցներում այդ առարկայի դասավանդման արդյունավետությունը, շախմատ առարկայի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, արագ կողմնորոշվելու, ճկունության, մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա:

Շախմատի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Տիգրան Պետրոսյանին նվիրված՝ «Այսպես դարձանք գերտերություն» գրքի շնորհանդեսին: Հեղինակներ Գագիկ Մինասյանը և Ռաֆայել Չատինյանը գրքում ներկայացրել են հայկական շախմատի զարգացման պատմությունը, հայ շախմատիստների խաղացած բազմաթիվ գեղեցիկ պարտիաների վերլուծություններ, ինչպես նաև հարցազրույցներ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն շախմատիստների հետ: Գրքի օրինակներից մեկը նրանք նվիրել են Հանրապետության Նախագահին:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումների ավարտին հանդիպում է ունեցել նաև Շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить