Կառավարությունը կընդունի տեսչական բարեփոխումներին վերաբերող մի քանի որոշումներ
ОбществоՀՀ կառավարությունը հունիսի 18-ի նիստում քննարկելու է տեսչական բարեփոխումներին վերաբերող մի քանի որոշումներ: Կառավարության նիստի օրակարգում են ներառված տեսչական մարմինների կառավարման խորհուրդների, դրանց անդամների ընտրության, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգին և տնտեսավարող սուբյեկտներից բողոքների ստացման, հետագա ընթացքին վերաբերող որոշումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականից ստանձնել է տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: 2014 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվում է տեսչական մարմինների ստեղծման և գործունեության կարգը:
Օրենքի համաձայն՝ տեսչական մարմինների գործունեության հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև տեսչական մարմինների կառավարման խորհուրդների գործունեության հետ կապված, պետք է կարգավորվեն Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով: