Գյումրիում այս տարի մանկապարտեզին հրաժեշտ տվեց 827 սան
ОбществоԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 17-ին տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաները:
Արդեն ավանդույթ դարձած ամենամյա միջոցառմանը մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին ինչպես նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, այնպես էլ փոքրիկներն ու նրանց ծնողները: Գյումրու 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 827 սաներ հայկական ժողովրդական« ժամանակակից ու դասական երգ-երաժշտության ներքո ներկայացրեցին իրենց պարային համարները:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին, դաստիարակներին և ծնողներին՝ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նախադպրոցական կրթության դերը երեխաների համար` միաժամանակ բարի երթ մաղթելով փոքրիկներին կյանքի նոր փուլում: «Սա նախադպրոցականների համար առաջին մեծ հանդիսությունն է, և յուրաքանչյուրի պարտքն է անել այնպես, որ օրը լինի տպավորիչ ու հիշարժան»,- նշեց քաղաքապետը: Ինչպես անցած տարի, այս տարի ևս մանկապարտեզները ջանք ու երևակայություն չէին խնայել ներկայանալու առավել հետաքրքիր հանդերձանքով ու համա րներով:
Արմենուհի Մխոյան