Զբոսայգուց բերման ենթարկված քաղաքացու ծխախոտատուփում թմրամիջոց է հայտնաբերվել
ОбществоՈստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարտունի քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել 1997 թ. ծնված Ռաֆայել Խ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրա ծխախոտատուփից հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ լցված կանեփանման զանգված: Նա հայտնել է, որ կանեփը հավաքել է Մարտունու ավտոդպրոցի տարածքից` հետագայում օգտագործելու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: