Քաղաքացին մտել է աշխատասենյակ ու սեղանի վրայից հեռախոս է գողացել
ОбществоՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արսեն Ս.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նա խոստովանել է, որ օրերս բաց դռնից մտնելով 1951 թ. ծնված Ալիկ Ի.-ի աշխատասենյակ՝ սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: