Ոստիկանությունը հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում գողության 10 դեպք է բացահայտել
ОбществоՀանրապետությունում հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բացահայտվել է գողության` 10, խարդախության` 11, հարկերից խուսափման, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: