Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թափոնների մասին» օրենքում առկա թերությունները կարգավորող նախագիծը
ОбществоԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց 88, ձեռնպահ 15 պատգամավոր:
Օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում առկա թերությունները, հստակեցնել վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքով սահմանվում է նաեւ, որ օրենքի դրույթները կիրառվում են ընդերքօգտագործման թափոնների վրա և սահմանվել են «ընդերքօգտագործման թափոններ», «մակաբացման ապ արներ», «հանքահարստացման թափոններ» հասկացությունները:
Օրենսդրական փաթեթի ընդունման և կիրառման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: