Արամ Ղարաբեկյանի 60-ամյակի կապակցությամբ անվանի երաժիշտները հանդես կգան հարգանքի տուրք-համերգով 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային
КультураԱնվանի երաժիշտները մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից, «Ապրեք երաժշտությամբ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 19-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի
Մաեստրոյին իրենց հարգանքի
Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը անցյալ տարի հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում: Ծնվել է 1955 թ. հուլիսի 7-ին Բոստոնում: Սովորել է Բոստոնի New England կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Եղել է հանրահայտ Ս. Չելիբիդակեի աշակերտը: Որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Աշխատել է Կիևի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և թողարկել «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ նվագախմբերը:
1988 թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին:
2007թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Արամ Ղարաբեկյանը հուղարկավորվել է Երևանի քաղաքային պանթեոնում: