Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
ОбществоՀանրապետության տարածքում հունիսի 19-ին շրջանների զգալի մասում, 20-23-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 19-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 20-23-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: