Ռուս զինծառայողի սպանության գործով քրգործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեին
ОбществоՀՀ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով լրացուցիչ քննություն կատարելու նպատակով քրեական գործը վերադարձրել է ՀՀ քննչական կոմիտե:
«2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քննչականկոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴքրեական օրենսգրքի 105-րդ հոդվա ծի 1-ին մասի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել էՌուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի.Ս.Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝պայմանագրային զինծառայող Ի.Վ. Բոսխոմջիևի առնչությունը, ով ձերբակա լվել է և դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանականցուցմունքներ:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելովՌուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմականբազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադ արձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ և 5-րդհոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանվարույթում նույն դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավվ ած առարկաների և Ի.Ս.Նովիկովի դիակիհետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով:
2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվելնշված քրեական գործը և դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք ՌուսաստանիԴաշնության քննչական կոմիտեի զինվորակա ն քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ:
Շիրակի մարզի դատախազությունում նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչականկոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննականմարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռևս առկա է որոշակի առաջնայինդատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀքննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետությանտարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով»համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական կոմիտեն»,-«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան` նշված է ՀՀ գլխավոր դատախազության գրավոր պատասխանում:
2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում տեղակայվածՌուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն: