Մեղրի քաղաքում հրդեհից տուժած ընտանիքը բնակարան կստանա
ОбществоՀՀ կառավարությունը հունիսի 18-ի նիստում հաստատեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագիծը Կաավարության անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգիրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` նշելով, որ բնակարաններ կստանան Մեղրի քաղաքում հրդեհից տուժած ընտանիքն ու անապահով մի քանի ընտանիքներ:
«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին և Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին անհատույց տրամադրելու անհրաժեշտությամբ»,- ասաց Երիցյանը:
Նա հայտնեց, որ «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցի նախկին շենքն արդեն երեք տարի է, ինչ իր նպատակին չի ծառայում` բժշկական ծառայություն չի մատուցվում, և ոչ լիարժեք պահպանության արդյունքում կորցնում է իր հետագա շահագործման պիտանիությունը, իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ նախատեսվում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար կառուցել նոր շենք: