Նալբանդյանը շեշտել է հակամարտությունների լուծման հարցում ԵԱՀԿ բոլոր սկզբունքների պահմանման անհրաժեշտությունը
ОбществоՀայաստանը կողմ է հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի ոչ թե մեկ, այլ բոլոր երեք սկզբունքների պահպանմանը: Մինչդեռ Ղրիմի հարցով ընդհանրացվում էր տարածքային ամբողջականության սսկզբունքը որպես գերակայող` մնացած սկզբունքների նկատմամբ: Հենց դա է պատճառը, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դեմ քվեարկեց: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ՆԱՏՕ-ի խորհր դարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ:
«Հայաստանը որեւէ միջազգային կառույցում չի աջակցել որեւէ բանաձեւի, որն միայն մեկ սկբզունքի վրա է հիմնված: Չի լինոմ, որ բոլոր սկզբունքները հավասար լինեն, բայց մեկ սկզբունքն ավելի գերակայող լինի: Խնդիրը ոչ թե բուն փաստն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, այլ որ այդ բանաձեւում շեշտվում է հակամարտությունների` միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա կարգավորվելու հանգամանքը: Դա սխալ է, եւ մենք այդ մասին հայտարարել ենք»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ միջազգային հանրությունը համամիտ է Հայաստանի հետ այն հարցում, որ պետք է հարգվեն երեք սկզբունքները: Նալբանդյանը շեշտեց, որ մեկ այլ հակամարտության` Ղարաբաղի հարցում, միջազգային հանրության հայտարարություններում կարեւորվում է երեք սկզբունքների պահպանումը: