Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով. Սեյրան Օհանյանը
ОбществоԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ է, որ հրադադարի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանվում է հարաբերական խաղաղություն: Թեպետ լինում են հրադադարի ռեժիմի խախտումներ ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում, սակայն առկա է փխրուն խաղաղություն: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարա նական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարին նախարարն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:
«Բանակցությունները պետք է շարունակվեն ու կառուցողական ընթացք ստանան` քաղաքական խաղաղ երկխոսության, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորման համար նոր մեխանիզմերի ընդունման շրջանակներում: Մինսկի խմբի համանախագահող երկրների գործունեությունը ստեղծված անվտանգային միջավայրում հնարավորություններ է տվել Արցախի ժողովրդի խաղաղ արարմանը»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը փոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ խմբի անդամ պետությունները հավասարաչափ համագործակցություն ունեն թե Հայա ստանի, թե Ադրբեջանի հետ եւ ՄԽ-ում չպետք է լինեն երկրներ, որոնք հետագայում կողմնակալ մոտեցում կցուցաբերեն այդ հարցի ուղղությամբ: