Նոր Նորքի 6-րդ զանգվածում հունիսի 19-ին կդադարեցվի ջրամատակարարումը
ОбществоՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 19-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցել է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն է հայտնել ըմբռնման համար: