Սկսվել է մուսուլմանների սուրբ ամիս Ռամադանը
ОбществоՄուսուլմանների սուրբ ամիսը` Ռամադանը, որը համարվում է հավատացյալների համար ամենակարևորն և ամենապաշտելին, սկսվել է հունիսի 18-ին:
Ամսվա ընթացքում ցերեկները մուսուլմանները հրաժարվում են սննդից և հեղուկ օգտագործելուց, արգելվում են սեռական հարաբերությունները, համբուրվելը, ինչպես նաև ծխելը, թղթախաղ խաղալը: Այս կերպ մուսուլմաններն ամրապնդում են իրենց հավատը:
Վերոնշյալ արգելքները չեն կատարում հիվանդները, հղի կանայք, կերակրող մայրերը, երեխաները, ծերերը:
Ռամադան ամսվա ընթացքում պահքը տևում է առավոտվա աղոթքից մինչև երեկոյան աղոթք:
Սուրբ ամսվա ընթացքում մուսուլմաններն աշխատում են ավելի շատ ժամանակ անցկացնել աղոթելով, Ղուրան ընթերցելով, բարի գործեր կատարելով:
Ռամադանն ավարտվում է Այդ ալ Ֆիտր տոնով, որը թարգմանաբար նշանակում է Ազատման տոն, այսինքն՝ մուսուլմանը դուրս է գալիս պահքից՝ սկսելով սնունդ և հեղուկ ընդունել ցերեկը: