Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1963թ. ծնված Թադևոս Շ.-ին, որը ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է քննություն: