Բակո Սահակյանը պետական պարգևներ է շնորհել
ОбществоԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու մասին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօր են Վարդան Թադեւոսյանը`«Երախտագիտություն» մեդալով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: