Կառավարությունը կարգավորում է պետական պարտքի հետ կապված հարաբերությունները
ОбществоԿառավարությունը նախատեսում է կարգավորել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, հստակեցնել բյուջետային գործընթացի շրջանակում պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափը: Ազգային ժողովը քննարկում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական պարտքի հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: «Նախագծով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: Oրենքի մի շարք հոդվածներով նախատեսված սահմանափակումները վերաբերում են պետական պարտքին, մինչդեռ կարգավորումներն առնչվում են բյուջետային գործընթացին: Պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն սահմանաչափի նախատեսմամբ կարելի է կարգավորել միայն կառավարության կողմից պարտքային նոր պարտավորությունների ներգրավման հնարավորությունը»,- նշեց Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետը հստակեցրեց, որ «Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է պետական պարտքը, իսկ 5-րդ հոդվածի համաձայն պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրութամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: «Պետական բյուջեի դիֆիցիտի առավելագույն սահմանաչափի կանխատեսմամբ կարելի է կանխարգելել, ըստ էության, կառավարության կողմից նոր պարտքային միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Այս առումով տրամաբանական է, որ սահմանափակումը ևս կիրառվի կառավարության պարտքի նկատմամբ»< /strong>,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Ջանջուղազյանը նշեց, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել սահմանափակումներին վերաբերող սահմանումները՝ որոշակիացնելով կառավարության պարտավորությունները պետական պարտքի սահմանափակումների նկատմամբ: