Կատարողական արվեստի Կովկասի 2-րդ բաց առաջնությանը Հայաստանը հյուրնկալել է 10 երկրների մասնակիցների
КультураԿատարողական արվեստի Կովկասի 2-րդ բաց առաջնությանը Հայաստանը հյուրնկալել է տասը երկրների մասնակիցների: Այս մասին հունիսի 19-ին տեղեկացրեց Կատարողական արվեստի համաշխարային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:
«Մրցույթը որոշել ենք անվանել առաջնություն, քանի որ մրցույթի անբաժան մաս է կազմում պարարվեստի անվանակարգը, որը կարելի է նաև դասել սպորտաձևերի շարքը: Եվ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի առաջին անգամ են մասնակցություն ունենալու նաև վոկալիստները՝ ջազայինից մինչև ազգային ոճերում»,- տեղեկացրեց Արման Ղուկասյանը:
Կատարողական արվեստի համաշխարային ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ այս տարի Կովկասի 2-րդ բաց առաջնությունը մասնակցելու են 35 վոկալիստ, 12 երաժիշտ, և 20 պարային կոլեկտիվ:
Հունիսի 19-ին կկայանա երաժիշտների և վոկալիստների մրցույթը, հունիսի 20-ին՝ պարարվեստի մրցույթը, իսկ առաջնության մասնակիցների հայտարարումն ու պարգևատրումը տեղի կունենա հունիսի 21-ին: Արման Ղուկասյանը նշեց նաև, որ լավագույն կատարողները, որպես պարգև, կհրավիրվեն Եվրոպայի և Ասիայի միջազգային կատարողական արվեստի առաջնություններին:
Մրցաշարին տարբեր տարիքային խմբերում մասնակից երաժիշտներն ու պարողները կներկայացնեն Հայաստանը, Արցախը, Վրաստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Բուլղարիան, Գերմանիան, Իրանը, Լիբանանը և Հարավային Կորեան: