«Ոչ թալանինը» նստացույց սկսեց Ազատության հրապարակում
ОбществоԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահից նստացույց է սկսում Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր` հունիսի 19–ին, պահանջատիրական հավաքին հայտարարեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը` նշելով, որ նախապես հայտարարված երթը չեղյալ է հայտարարվում, քանի որ նախորդ երթն արդյունք չէր տվել։
Ինչպես հայտարարեցին շարժման անդամները Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները հրապարակում կմնան մինչեւ երկուշաբթի։ Նրանք իշխանությունների ժամանակ են տալիս մինչեւ երկուշաբթի ժամը 19։00–ն, ու եթե մինչեւ վերջնաժամկետը իշխանությունները չփոխեն հոսանքը թանակցնելու որոշումը, իրենք կշարժվեն դեպի Բաղրամյան 26։