Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ութսունմեկամյա քաղաքացուն պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է 81-ամյա տղամարդու մահը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից:

 2015 թվականի հունվարի 18-ին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ, որտեղ հայտնաբերել է տարեց մարդու դի:

Քննությամբ պարզվել է, որ մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի Ռ.Խաչատրյանն է, ում դիահերձմամբ հայտնաբերվել են կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները. ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նա դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Այսպես՝ Ռ.Խաչատրյանը 2015 թվականի հունվարի 18-ի ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղբայրության և Չեխով փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղիի մոտ վայր է ընկել ասֆալտապատ ճանապարհին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Հունիսի 11-ին ստացված հանձնաժողովային փորձաքննության թիվ 61/հձ եզրակացության համաձայն` շտապօգնության աշխատակիցների, մասնավորապես՝ բժշկի կողմից ցուցաբերած բուժօգնության ժամանակ խախտումներ և բացթողումներ թույլ չեն տրվել. ախտորոշվել է «աջ ազդոսկրի վզիկի կոտրվածք» և կայացվել  ճիշտ որոշում` հիվանդը տեղափոխվել է բազմապրոֆիլային հիվանդանոց: Սակայն բժշկական կենտրոնում նրան չեն պահել դինամիկ հսկողության տակ։

Քննությամբ պարզվել է, որ «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունք ընդունվելուց հետո կատարվել է Ռ.Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ ռենտգենոլոգի կողմից չեն հայտնաբերվել կոնքի ոսկրերի կոտրվածքները, ու հիվանդը դուրս է գրվել, թեև  չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել։

Քրեական գործով նշանակված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել  կոնքոսկրերի կոտրվածքների և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունները:

Կատարված ռենտգեն նկարները որակապես եղել են թերի (կատարվել են հիվանդի հարկադրական դիրքի պայմաններում), որոնցում կոտրվածքների առկայությունը որոշելը, մասնագիտական տեսանկյունից, դասվում է դժվար տարբերակների շարքին: Նման ռենտգեն հետազոտության արդյունքների առկայության դեպքում բժիշկ վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ և ախտորոշումը ճշտելուց հետո ուղարկեր ստացիոնար բուժման:

Այսինքն՝ փորձագետների եզրակացությամբ՝ հիվանդը նման վիճակում, երբ չի կարողացել ինքնուրույն քայլել, տեղաշարժվել, պետք է մնար «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքում երկարատև հսկողության տակ, և կատարվեին կրկնակի հետազոտություններ, համակարգչային շերտագրում:

Նշված գործողությունների չկատարումը բերել է բուն հիվանդության` վնասվածքների չախտորոշմանը և հետագայում հիվանդի վիճակի ծանրագույն բարդացմանը՝ մահվան ելքի առաջացմամբ:

Քննությամբ նաև պարզվել է, որ նախքան մահանալը Ռ.Խաչատրյանի մոտ եղել է մատանի և գումար, ինչը հետագայում չի հայտնաբերվել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի հունիսի 17-ին որոշում է կայացվել կարճել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի վարույթը` հանցադեպի բացակայության հիմքով:

Նախաքննության նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ) և 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն՝ զգալի չափերով)։

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!