Ոստիկանությունը թույլ տվեց Ազատության հրապարակում շարունակել նստացույցը որոշ պայմաններով
ОбществоԱզատության հրապարակում անցկացվող հավաքը Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված էր մինչև 23:00-ն. ժամկետը լրանալուց հետո նստացույցը կրում է ապօրինի բնույթ: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հորդորել էր դադարեցնել ապօրինի նստացույցը 23:00-ից հետո, սակայն հրապարակում հավաքի կազմակերպիչներից Մաքսիմ Սարգսյանի հետ մոտ 20 րոպե տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց` չցրել նստացույցը`պայմանով, որ հավաքվածները չեն խախտի համակեցության կանոնները, թույլ չեն տա ապօրինի գործողություններ, չեն աղտոտի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա տարածքը: «Ցանկացած անօրինական գործողություն, որը կխախտի համակեցության կանոնները, թույլ կտա մեզ ֆիզիկական ուժ կիրառել, որի իրավունքը մենք ունենք ոստիկանության մասին օրենքին համապատասխան: Մենք իրավախախտներին կարգի կհրավիրենք»,- հայտարարեց Օսիպյանը:
Ոստիկանությունը գիշերային ժամերին վերակարգեր կունենա Ազատության հրապարակում: Օսիպյանը հորդորեց չտեղադրել վրաններ, որի իրավունը չունեն չարտոնված հավաքի մասնակիցները:
Հասարակական մի քանի կազմակերպություններ ու նրանց միացած քաղաքական որոշ ուժեր հունիսի 19-ին Ազատության հրապարակում հրավիրված հավաքով անհամաձայնություն էին հայտնում Հայաստանում էլեկտրաէներգիայի`6,93 դրամով թանկացման որոշմանը: «Ոչ թալանին» նախաձեռնությունը, չեղյալ հայտարարելով նախապես պլանավորված երթը, նստացույց հայտարարեց Ազատության հրապարակում:
Հանրային ծառայությունները