ԵՊՀ ռեկտորին պետք է «գործուղել» մոտակա «յաշիկ»
АналитикаԵՊՀ նորանշանակ ու հինավուրց ռեկտոր Արամ Սիմոնյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում իր ունեցվածքի մասին շրջանառվող տեղեկություններին:
Այն հարցին, թե որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք, բնակարաններ, Արամ Սիմոնյանը նշել է. «Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»:
Ոչ մեկ չի ցանկանում ԵՊՀ-ի կամ որևէ ռեկտորի, գիտնականի տեսնել «կառոբկայի» մեջ, սակայն հասարակությունը ցանկանում է իմանալ, թե որտեղի՞ց Սիմոնյան Արամին այսքան ունեցվածք: Դասախոսներն ու ուսանողները միայն պատմում են, որ ռեկտորն իր թիվ մեկ անելիք է հռչակել «ռեմոնտ» անելը, որից «ատկատների» ու մերձակիցների շինարարական ընկերությունների միջոցով Սիմոնյանը միլիոններ է աշխատում:
Էլ չասենք նրա հիմնական առաքելությունը պաշտոնյաների ու օլիգարխների երեխաների մասով՝ «նշանակել տալ» քննություններ: Օլիգարխներն էլ՝ ինչ տան տան, իրենց պատիվն է:
Այնպես որ, համապատասխան ստուգող մարմինները լավ կանեին մամուլում առկա տեղեկությունները ստուգեին, որովհետև չի բացառվում, որ աչալուրջ ստուգումների արդյունքում Արամ Սիմոնյանը կամ «կառոբկի յաշիկ» կտեղափոխվի կամ վայր, որը ևս «յաշիկ» է հիշեցնում՝ ճաղերով:
Արտակ Խաչատրյան