Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружия Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном


Շանթ Հարությունյանի հայտարարությունը զրպարտություն է և հարված պետության հեղինակությանը. Գորիկ Հակոբյան

Интервью

2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի` նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում, զրպարտություն է և հարված ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: Այս մասին նշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որում անդրադարձ է կատարվել նաև Շանթ Հարությունյանի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ցանկությանը:

-Պարոն Հակոբյան, վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվում է 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ով իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում՝ դրանցում մեղադրելով  ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին:

-Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը:

-Շանթ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին մեղադրում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:

-Սա տարածված և պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալը արդեն մի քանի անգամ դիմել է:  Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին»: Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնելու իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնելու իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների : Պատկերացրեք՝ ով է բանտարկյալը, որ նրա գոյությունը «վտանգ է ներկայացնում» ՀՀ ԱԱԾ-ի համար, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարութ յունյանը սպառնում է կազմակերպել նրա ֆիզիկական ոչնչացման օպերացիան: Սա անհեթեթ բարբաջանք է, հիվանդ երևակայության արգասիք և կրկնում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձ: Վստահ եմ՝ այս «հնարքը» հակառակ ազդեցություն ունեցավ. բացահայտեց նրա իրական էությունը և նպատակները: Ընդհանրապես, նման պահվածքը պետք է ազդանշան լինի թե՛ իր համակիրների և թե ՛ լայն հասարակայնության համար: Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը, պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակութունը: Միաժամանակ ինձ համար տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ նման անհեթեթ հայտարարությունները չափազանց մեծ ուշադրության են արժանացնում՝ ակամայից ջուր լցնելով ՀՀ անվտանգության հիմքերը պաշտպանող պետական կարևորագույն կառույցներից մեկը վարկաբեկելու փորձ կատարողների ջրաղացին:

-Ձեր խոսքում նշեցիք, որ Շանթ Հարությունյանն առաջին անգամը չէ, որ նմանատիպ հայտարարություններով է հանդես գալիս:

-Այո, 2013 թվականից ի վեր նա մի քանի անգամ հայտարարություններ է ներկայացրել իր անձի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Սկզբում դիմումներ էր հղում Արզուման Հարությունյանին՝ նրանից անձնական երաշխիքներ պահանջելով իր և որդու կյանքի անվտանգության համար: Այնուհետև անցավ մեղադրանքների՝ հայտարարելով, որ Արզուման Հարությունյանը կատարում է ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների առաջադրանքները, ըստ էության, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալին մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Ընդ որում, ամեն անգամ նրա հրաժարվում էր որևէ բացատրու թյուն և որևէ տեղեկատվություն տրամադրել իր մեղադրանքները հիմնավորելու համար: Մի որոշ ժամանակ լռեց և տպավորություն ստեղծվեց, որ գիտակցել է իր վարքագծի անհեթեթությունը: Բայց սա սոսկ ժամանակավոր դադար էր:  

Ցանկանում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր անգամ ՀՀ արդարադատության նախարարության, դատախազության, ԱԱԾ մարմինների կողմից ստուգումներ են իրականացվել, որոնք չեն հայտնաբերել նման սպառնալիքների իրական հիմքեր: Նման հայտարարությունների հաճախականությունը տպավորություն է ստեղծում, որ նա տառապում է հետապնդման մոլուցքով:

-Այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանն իր անձին սպառնացող վտանգը վերացած չի համարում և հադիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Նման հանդիպումների համար չկան առաջին հերթին իրավական հիմքեր: Կալանավորի հայտարարությունները նման մակարդակի հանդիպումների պատրվակ չեն կարող լինել: Անձի անվտանգության սպառնալիքների քննությամբ զբաղվում են համապատասխան ստորաբաժանումները: Համոզված եմ, որ բանտարկյալն ինքը քաջ գիտակցում է այս իրողությունը, և նշյալ պահանջը սոսկ սեփական անձի շուրջ առաջացած աղմուկը պահպանելու հերթական հնարք է, և միգուցե չի ընկալում, որ նման անհեթեթ հայտարարությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության սուտ մատնության համար:

 

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке