Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կարևոր նշանակություն է տալիս «Միր»-ի աշխատանքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 19-ին այցելել է «Միր» միջպետական ​​հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղ։ Պետության ղեկավարը ծանոթացել է ընկերության աշխատանքային պայմաններին, տեխնիկական սարքավորումներին և շփվել է հեռուստաընկերության անձնակազմի հետ։ Այժմ «Միր» հեռուստառադիոընկերությունը, անցնելով թվային հեռարձակման, սկսել է մատուցել որակապես նոր բովանդակություն։ Բացի դրանից, վերջերս ՀՀ կառավարությունը հատկացրել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ` «Միր» միջպետական ​​հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տեխնիկական վերազինման համար։ Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց «Միր» միջպետական ​​հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն  Մերուժան Սարգսյանի հետ:

-ՊարոնՍարգսյան, «Միր» միջպետական​​հեռուստառադիոընկերությունը, ըստէության, տարբերմշակույթներևաշխարհայացքներունեցող 10 համահիմնադիր-երկրներնեն։Ինչպե՞ս է հաջողվում համագործակցել այս պայմաններում։

-Մեր ուժը հենց նրանում է, որ մենք ունենք տարբեր մշակույթներ և աշխարհայացքներ։ Այո, մենք ունենք 10 համահիմնադիր երկրներ, ինչը նշանակում է, որ մենք ունենք բազմազգ հեռուստառադիոլսարան, որի առկայության պայմաններում մենք պարտավոր ենք մատուցել բոլորին հասկանալի բովանդակություն։ Չհաշված թղթակցային բյուրոները՝ մենք ունենք 9 մասնաճյուղեր և 3 բաժանմունքներ 10 երկրներում. նման ռեսուրսներ ունենալը երազանք է բազմաթիվ տեղական հեռուստաընկերությունների համար։

-Ի՞նչ առաքելություն ունի «Միր» միջպետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Ի՞նչ հեռուստածրագրեր և ո՞ր լսարանի համար է նախապատրաստում  հեռուստառադիոընկերությունը:

-Մեր հեռուստառադիոընկերության նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների տնտեսական, մշակութային, գիտական, հումանիտար, միջդավանական կապերի ամրապնդմանը, որը հստակ գրված է մեր հեռուստառադիոընկերության կանոնադրության մեջ։ Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և մենք մեզ չենք կարող թույլ տալ հետ ընկնել ժամանակից։ Մեր հեռուստառադիոընկերության կազմավորումից ի վեր անցել է 23 տարի, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք` ՄԻՐ հեռուստաընկերությունը և ռադիոկայանը, շուրջօրյա «ՄԻՐ 24» լրատվական ալիքը, «ՄԻՐ HD» ժամանցային և կրթական հեռուստալիքը, «ՄԻՐ24 TV» լրատվական մուլտիմեդիա պորտալը։ Բոլոր երկրներով ընդհանուր տեխնիկական սփռումը կազմում է ավելի քան 162 միլիոն հեռուստադիտող։ Այսօր մեր հեռուստադիտողներին մենք առաջարկում ենք ծրագրերի մեծ ընտրություն. եթե հեռուստադիտողին անհրաժեշտ է ստանալ վերջին տեղեկատվությունը, ապա նա կարող է դիտել «ՄԻՐ 24» ծրագիրը, որի լրատվությունը թարմացվում է կես ժամը մեկ։ Եթե դուք ցանկանում եք դիտել լավագույն որակով ֆիլմեր, ապա ձեզ համար է ստեղծված «ՄԻՐ HD» հեռուստաալիքը։ Եթե ձեզ հետաքրքրում են տեղեկատվական-վերլուծական, գիտահանրամատչելի, ե րկրաբանական կամ մշակութային ծրագրեր, ապա մեր հեռուստաընկերությունը կտրամադրի նման հնարավորություն։ Մենք ունենք հեռուստառադիոծառայությունների լայն շրջանակ։

-Ի՞ նչ նախագծերում է ներգրավված հայկական մասնաճյուղը:

-Մենք ամենուր ենք: Դրանք և՛ նորություններն են, և՛ թեմատիկ հաղորդումները, և՛ կոնսոլիդացված ու հատուկ նախագծերը:

-Ո՞րն է եղել վերջինը:

-Մենք ամեն օր և ամեն ժամ նորություններում ենք: Ինչ վերաբերում է կոնսոլիդացված հատուկ նախագծերին, վերջինը մեկը չէր, այլ միանգամից երկուսը՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին՝ ռուս և բելառուս գործընկերների հետ մենք պատրաստել ենք երկու տեսաֆիլմ՝ «Մարշալ Բաղրամյան»-ը և «Սասունցի Դավիթ տանկային շարասյուն»-ը: Ավելի վաղ դուք հարցնում էիք՝ ինչպես է համագործակցում բազմազգ կոլեկտիվը: Ահա այդ ֆիլմերը մեր համագործակցության վառ արդյունքն են: Մարշալ Բաղրամյանի թոռներն ապրում են Մոսկվայում, և մեր մոսկվացի գործընկերները գտել են նրանց և հարցազրույ ց են արել ֆիլմի համար: Մեկ այլ օրինակ՝ «Սասունցի Դավիթ տանկային շարասյուն» ֆիլմում բելառուս զինվորականները, պատմաբանները պատմում են Բելառուսի ազատագրման գործում մեր տանկային շարասյան և հայերի մասնակցության մասին: Այդ փորձագետներին նկարահանել են մեր բելառուս գործընկերները: Այդ կոնսոլիդացումը, համախմբումը հենց «Միր» հեռուստառադիոընկերության ուժն է:

-Օրերս կառավարությունը ձեր մասնաճյուղին լրացուցիչ միջոցներ է հատկացրել տեխնիկական վերազինման համար: Ի՞նչ նպատակով համար եք վերազինվում:

-Վերազինվում ենք, որպեսզի բարելավենք մեր բովանդակության որակը: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ 2008 թվականին ընկերությունը որոշում է կայացրել անցնել նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների: Վերջին տարիներին հայաստանյան ազգային մասնաճյուղը պետբյուջեից հատկացված բաժնային ներդրումի և շտաբից ստացված օգնության հաշվին կարողացել է ձեռք բերել նոր բարձրորակ տեսախցիկներ, լուսավորման սարքավորումներ, մոնտաժային կայաններ, ռադիոռելեային կապի սարքավորումներ, որոնք ապահովում են թվային կայանի հեռարձակումը: Իսկ կառավարությունը, որպես հեռուստառադիոընկերության բաժնետեր, երեկ միջոցներ է հատկացրել արբանյակային վերգետնյա կայանների արդիականացման համար: Ուզում եմ ընդգծել, որ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը մեկն է այն սակավ ընկերություններից, որն ունի 12 վերգետնյա և մի քանի շարժական արբանյակային կայան:

-Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել էր «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ներկայացուցչությունում: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք նրա այցից:

-Միանգամից կնշեմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը վկայում է այն մասին, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կարևոր նշանակություն է տալիս «Միր»-ի աշխատանքին: Ծանոթանալով ներկայացուցչության անձնակազմին և տեխնիակական հնարավորություններին՝ Նախագահը հայտնեց իր պատրաստակամությունը մեր ընկերության հետագա կենսագործունեություն ապահովման աջակցման հարցում: 8 տարի առաջ՝ լինելով վարչապետ՝ Սերժ Սարգսյանն ընդունեց «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ղեկավար Ռադիկ Բատիրշինային ու ինձ, և զրույցի ժամանակ մենք հարցրեցինք նրան. «Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել մեր հեռուստաընկերությունը»: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին՝ հետաքրքիր: Երկրորդը, որ դուք կարողանաք օգտագործել հեռուսատալիքի յուրահատուկ հնարավորությունները` ամրապնդելու Համագործակցության երկրների տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Եվ ահա 8 տարի հետո մենք Նախագահին ներկայացրինք իրականացված աշխատանքների արդյունքները և պատմեցինք ընկերության հեռանկարների մասին:

-Ի՞նչհետագածրագրերունիհեռուստաընկերությունը:

-Մենք ձեռք բերածով չենք բավարարվում և անընդհատ ձգտում ենք ավելիին: Դրա համար մենք ունենք բոլոր նախադրյալները: Առաջնային խնդիրներից մեկը մեր հեռուստաալիքի դիտողների թվի ավելացումն է՝ նոր ու հետաքրքիր նախագծերի միջոցով:

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!