Հայտնաբերվել են օձեր
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 21.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մալխասյանց փողոցի թիվ 1/1 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 20-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի այգիներում` Ջրաբերի ավազի հանքի մոտակայքում, ԳԱԶել մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 34 MR 777 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից բռնել են շախմատ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 20-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 20-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. որն բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: