Հրդեհ Շահումյան գյուղում
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Վահագնի փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.55-ին, մարվել՝ 20.56-ին:
Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ), մասնակի` առաստաղի փայտյա կառուցատարերը (8 քմ) եւ տան գույքը (հեռուստացույց, սառնարան, պատուհան):