Հրդեհվել է «Ֆոլքսվագեն» մեքենա
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում` ավտոտնակում (քարե), այրվում է «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 LU 970 համարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.25-ին, մարվել` 14.46-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` մասամբ: