Երաժշտության համաշխարհային օրը Գյումրիում նշանավորվեց «ACCOLADA» երիտասարդական կամերային նվագախմբի ելույթով
КультураԱրդեն երրորդ տարին է Երաժշտության համաշխարհային օրը Գյումրիում նշանավորվեց «ACCOLADA» երիտասարդական կամերային նվագախմբի ելույթով: 2013 թվականին երիտասարդ ալտահար Եղիա Անսուրյանն իր շուրջն համախմբելով իր նման երաժիշտ-ուսանողների, ստեղծում է խումբը, որն իր անդրանիկ՝ «Երբ հանդիպում են արվեստի ճյուղերը» խորագիրը կրող համերգը նվիրո ւմ է Երաժշտության համաշխարհային օրվան:
Շատ կարճ ժամանակ պահանջվեց երիտասարդներին, դասական երաժշտությունը պրոպագանդելով ,Գյումրիում ձեռք բերել թեև դեռ փոքր, բայց մշտական լսարան: Այս տարիների ընթացքում խումբը մասնակցել է քաղաքում իրականացվող տարբեր միջոցառումների, հադես են եկել համերգային տարբեր ծրագրերով: Խմբի հաջողության գրավականը երկրպագուների պարբերաբար ավելացող թիվն է:
Հունիսի 21-ին Գյումրու Հայորդաց տանը տեղի ունեցած համերգը երիտասարդ նվագախումբը նվիրել է նաև խմբի երկամյա գործունեությանը և Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: «Խավարից դեպի լույս» խորագիրը կրող համերգը խոսուն վկան է ցեղասպանությունը վերապրած ազգի շարունակականության, ավելին, նրա փայլուն ու օժտված երիտասարդների խոսքն է: Համերգայինծրագիրը բազմաժանր էր՝ հայկական ժողովրդական երաժշտություն, Եկմալյան, Կոմիտաս, Ալթունյան, Միրզոյան և այլն, բայց այս ամենը՝ յուրովի ու նոր ձեռագրով:
«ACCOLADA»-ցիները վստահեցնում են՝ սա դեռ սկիզբն է: Ինչպես վստահեցնում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Եղիա Անսուրյանը ունկնդրին դեռ անակնկալներ են սպասվում:Իրենց առջև ունենալով դասականը պրոպագանդելու նպատակը՝ կշարունակեն աշխատել ու զարգացնել իրենց գործը: