Անիի ավերակներում հնչել են հայկական շարականներն ու տաղերը
КультураՀայկական հոգևոր երգերը` շարականներն ու տաղերը հնչել են պատմական հայկական Անի մայրաքաղաքի ավերակներում: Հայ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են ևս մի քանիսը` հունիսի 23–ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25–ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27–ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29–ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի հայկական եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30–ին Ստամբուլում` ջազային փառատոնի շրջանակներում:
«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել ենաշխարհի տարբեր երկրներում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրականֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5- 19-րդ դարերի հայհոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով: