Ադրբեջանում 17-ամյա մայրը որդիներից մեկին գլխատել, մյուսին ծանր վնասվածքներ է հասցրել
ОбществоԱդրբեջանում 17-ամյա Սադագաթ Բաբաեւան իր որդիներից մեկին գլխատել է, մյուսին եւս փորձել է գլխատել` ծանր մարմնական վնասվածք հասցնելով նրան:
Ինչպես հաղորդում է milli.az լրատվական կայքը, Սադագաթ Բաբաեւան 13 տարեկանում ամուսնացել է Գյանջայի բնակիչ Ռամալ Ալիեւի հետ: Նրանք երկու երեխա են ունեցել: Միջադեպի օրը` հունիսի 20-ին ամուսինների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, Ռամալը ծեծել է կնոջը, որից հետո գնացել աշխատանքի: Նյարդային ցնցման մեջ հայտնված կինը դանակի հարվածներ է հասցրել երեխաներին: 3-ամյա որդին` վզին դանակի հարվածների հետքերով փախել է փողոց: Հարեւաններին հաջողվել է նրան հասցնել հիվանաանոց: Երկրորդ երեխան, որը մեկ տարեկան էր, մահացել է մոր գրկում: Ս.Բաբաեւան կիսով չափ կտրել է նրա վիզը:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը ձերբակալել է Ս.Բաբաեւային: