Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Շարմազանովը «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր է համարում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է համարում: Ազգային ժողովում Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելու համար նոր վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ իր ելույթում Էդուարդ Շարմազանովը համաձայնեց հնչող տեսակետների հետ, որ Հյուսիս-հարավ  ծրագիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: «Երկու կարծիք չի կարող լինել, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի մեզ համար: Մեզ համար կենսական և ռազմավարական նշանակություն ունի նաև Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի իրականացումը: Այն, որ այս երկու ծրագրերը մեր տրանսպորտային ռազմավարության երկու հենասյուներն են, փաստ է: Այս երկու ծրագրերը բխում են բացառապես մեր պետության շահերից, և, այո, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի դրանք իրականություն դառնան: Եվ ես կարծում եմ, որ այս դահլիճում բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է ունենան այդ կարծիքը»,- ասաց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթին, որում խոսք էր գնացել այն մասին, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից, քանի որ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ ծրագրեր են իրականացնում, իսկ Հայաստանը դուրս է մնում այդ ծրագրերից: Արամ Մանուկյանն այդ ամենի համար մեղադրել էր ՀՀ իշխանություններին: «Հարգելի գործընկեր, այդ երեք պետություններց երկուսը մեր թշնամիներն են: Դուք հիմա այս ամբիոնից այնպես եք խոսում, կարծես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ չլինեք: Խնդիրը մեր մեջ չէ: Այս դ եպքում կապ չունի՝ ՀՀԿ-ն է իշխանության, թե ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կամ ՀԱԿ-ը: Մի փորձեք բոլոր սլաքներն ուղղել իշխանությունների կողմը: Դե եթե այդքան անող էիք, ժամանակին իրականացնեիք այդ ծրագրերը, չթողնեիք, որ Թուրքիան շրջափակեր Հայաստանը: Թուրքիան 1993թ. շրջափակեց Հայաստանը: Եթե այդքան ազդեցիկ էիք, թույլ չտայիք, որ նման բան լիներ: Ես չեմ կարծում, որ կարելի է ամեն ինչ բարդել իշխանությունների վրա»,- ասաց Շարմազանովը:

Նա համաձայնեց դիտարկումների հետ, որ Հայաստանը տրանսպորտային հաղորդակցության առումով խնդիրներ ունի՝ հավելելով, որ դրա համար մեղավոր են Թուրքիան և Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը: «1993թ. Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, շրջափակել է Հայաստանը: Եվ այդ ժամանակից սկսած՝ Ադրբեջանի հետ միասին ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային գործընթացներից, ինչը նրանց չի հաջողվում: Իսկ մենք ի՞նչ պետք է անեինք: Մենք արեցինք քայլ. մեր երկրի առաջնորդը սկսեց հայտնի «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն հետո Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնելուց և մինչ օրս շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Եվ եթե խոսում ենք այս ամբիոնից, պետք է իրերը կոչենք իրենց անուններով և հստակ արձանագրենք, որ մեղավորը հենց Թուրքիան է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև  Արամ Մանուկյանի հարցադրմանը, թե վատ կլինե՞ր, որ Հայաստանը և Ադրբեջանը համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնեին: «Շատ լավ կլիներ, բայց դուք չգիտե՞ք դրա գինը: Մենք այդ գինը պատրաստ չենք վճարել: Մենք պատրաստ չենք միակողմանի զիջումների: Եթե կան մարդիկ, որ պատրաստ են գնալ միակողմանի զիջումների, այսօրվա իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի զիջումների գնալուն պատրաստ չէ, որովհետև մենք այդպիսով կորցնելու ենք մեր ինքնիշխանության ամենակարևոր հատվածը: Ադրբեջանի ցանկությունն էլ հենց դա է, որ մենք գնանք միակողմանի փոխզիջումների և ասենք եկեք տարածաշրջանային ծրագրերի մասնակցենք: Եկեք այս ամբիոնը հարգենք և ասենք, որ այսօր տարածաշրջանային կայունության, տրանսպորտային կայունության ապահովման հիմնական խոչընդոտները Թուրքիան և Ադրբեջանն են: Եթե այդքան իմաստուն էիք, այսօր մեզ խորհուրդներ մի տվեք, ժամանակին քայլեր ձեռնարկեիք, որ Թուրքիան չշրջափակեր Հայաստանը կամ դրանից հետո էլ 5 տարի ժամանակ ունեիք, որ հասնեիք նրան, որ Թուրքիան դադարեցներ շրջափակումը»,- ասաց Շարմազանովը:

Շարմազանովը հստակեցրեց, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ազգային, պետական շահերի միակողմանի զիջումների հաշվին «ախպերանալ» Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նա նշեց, որ Թուրքիայի հետ Հայաստանը կողմ է առանց նախապայմանների հարաբերություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմ է երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված փաթեթին:

 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!