ՀՀ վարչապետը պարգևատրել է երգիչ Հարություն Փամբուկչյանին
ОбществоՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հարություն Փամբուկչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր 50-ամյա բեմական գործունեությունը բարձր գնահատելու համար: