Աշակերտի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով հարուցվել է քրեական գործ
ОбществоԵրևան քաղաքի Շրջանային փողոցում 2015 թվականի հունիսի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում, թիվ 2/2 հասցեի դիմաց, քաղաքացի Արթուր Ստեփանյանի վարած «Օպել» մակնիշի, 35 TԼ 909 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, որի հետևանքով ուղևորը՝ 2002 թվականին ծնված Գեորգի Արթուրի Ստեփանյանը (7-րդ դասարանի աշակերտ), ջրահեղձ է եղել։ Տղան նախ՝ տեղափոխվել է Մալաթիա» բժշկական կենտրոն, ապա՝ «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ հունիսի 22-ին մահացել է։
Ինչպեստեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
«Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կոմիտեից խնդրում են այն համաքաղաքացիները, ովքեր եղել են դեպքի վայրում և որևէ տեղեկություն ունեն երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։
Քննություն է տարվում՝ պարզելու 7-րդ դասարանի երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի հանգամանքները»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: