«Մերսեդես-Բենց»-ից ցատկած ուղեւորներից մեկը երեք օր անց հիվանդանոցում մահացել է
ОбществоՀունիսի 19-ին, ժամը 23.30-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից Տավուշի ջրամբար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց-313 CDI» մակնիշի ավտոմեքենայի արգելակային համակարգը խափանվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորները` 34-ամյա Ստյոպա Անանյանը եւ 34-ամյա Կարեն Հովակիմյանը մեքենայից ցատկել են եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հունիսի 20-ին Ստյոպա Անանյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: