Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դահլիճում տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողություն
Обществоեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դահլիճում տեղի է ունեցել ավադույթ դարձած «Խաչիկ Պապիկյան» միջդպրոցական մրցանակաբաշխության, ինչպես նաև «Արևմտահայերենի խտացված միամյա» դասընթացի ուսանողների վկայագրերի բաշխման արարողություն: Այս մասին տեղեկացանք Կիլիկիո կաթողիկոսության պաշտաոնական կայքից:
Հանդիսության բացումը կատարել է Կաթողիկոսարանի կրթական և հայագիտական բաժանմունքի վարիչ, տնօրեն Սարգիս Կիրակոսյանը` նշելով, որ միացյալ միջոցառումը յուրահատուկ խորհուրդ ունի այս տարի, քանի որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայի հայաջինջ ծրագիրը պարտության մատնած հայ ժողովրդի մի խումբ արժանավոր ներկայացուցիչներ` մայրեր ու որդիներ, միասնաբար պայքարում են արևմտահայերենի և հայ մշակույթի ներկային ու ապագային սպառնացող մարտահրավերների դեմ:
Այնուհետև Արամ Ա կաթողիկոսը «Խաչիկ Պապիկյան» մրցանակով պարևագատրել է 47 աշակերտների, ինչից հետո կաթողիկոսը վկայագրեր է հանձնել 27 շրջանավարտների՝ բարձր գնահատելով հայ դպրոցի ու հայ ուսուցիչների անփոխարինելի դերակատարությունը: «Հայ դպրոցը, ինչպես նաև մեր բոլոր հոգևոր, ազգային և մշակութային կառույցները, առանցքային դերակատարություն ունեն մեր գաղութներում: Մենք այս բոլոր կառույցների միջոցով ոչ միայն այստեղ` Լիբանանում, մեր արժեքները պետք է պահենք, այլև նորովի խորհրդով և հավելյալ զորությամբ պետք է հարստացնենք դրանք: Լիբա նանի հայությունը համահայկական համազգային դերակատարություն պետք է կատարի այս ուղղությամբ մեր բոլոր գաղութներում: Մենք այս գիտակցությամբ պետք է գործենք ու կազմակերպենք»:
Եզրափակելով իր խոհերը` Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Պապիկյան ընտանիքի անդամների, կազմակերպիչների միասնական աշխատանքը: