Հայաստանի հյուրանոցներում հնարավոր է մատչելի հանգիստ կազմակերպել. զբոսաշրջային փորձագետ
ОбществоՀայաստանում հյուրանոցային տնտեսությունները բավարար են ամառվա ամիսներին զբոսաշրջիկներին տեղավորելու համար: Ավելին, Երևան քաղաքում հյուրանոցների թիվն այնքան է ավելացել, որ նվազել է դրանց զբաղվածության ցուցանիշը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայատանի հյուրանոցային ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Եթե տարիներ առաջ հյուրանոցների տարեկան զբաղվածությունը Երևանում 65-70 տոկոս էր, իսկ զբոսաշրջային պիկ շրջանում՝ մինչև 85-90 տոկոս, ապա ներկայումս դրանց զբաղվածությունը չի գերազանցում 60 տոկոսը»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով` հայաստանյան հյուրանոցներում հանգիստ կազմակերպելն իրականում այնքան էլ թանկ չէ, որքան ընդունված է մտածել: «4 անձից բաղկացած ընտանիքը կարող է մեկշաբաթյա հանգիստ անցկացնել Հայաստանում 250-300 հազար դրամով: Այդ գումարով կարելի է սենյակներ վարձել 3-4-աստղանի հյուրանոցներում: Իսկ եթե ավելի շքեղ հանգիստ են նախընտրում մարդիկ, բնական է` պետք է ավելին վճարեն»,- ասաց նա:
Հակոբ Հակոբյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե որքանով է Հայաստան ժամանող զբոսաշրջային հոսքերի վրա ազդելու այն փաստը, որ մի քանի ավիաընկերություններ հրաժարվեցին ուղիղ չվերթներ կատարել դեպի Երևան: «Դա, բնականաբար, կունենա իր ազդեցությունը: Եվրոպական ուղղություններով չվերթներ իրականացնող ավիաընկերությունների գների վրա ևս զգալի է այդ ազդեցությունը: Բայց պետք է նկատել, որ վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ավելի շատ ռուսաստանյան ուղղվածություն ունեն, քան եվրոպական»,- նշեց փորձագետը:
Խոսելով այն մասին, որ այս տարի Հայաստանը բազմիցս հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ զբոսաշրջիկներին գրավեու տեսանկյունից` Հակոբյանն ասաց, որ այդ ազդեցությունը զգալի կլինի հոկտեմբերին, երբ կամփոփվի զբոսաշրջային տարին: «Կարևոր է, որ Հայաստանի մասին տեղեկատվության մեծ հոսք եղավ, բայց չեմ կարծում, որ Հայաստանի համար որպես զբոսաշրջային բրենդ Ցեղասպանության փաստը կարող է օգտակար լինել: Մենք ամեն տարի չենք կարող ասել «ցեղասպանություն» և զբոսաշրջիկներ բերել Հայաստան&r aquo;,- հավելեց նա:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում գործում է 186 հյուրանոց, որոնցից 70-ը՝ Երևանում, իսկ 116-ը՝ մարզերում։ Միայն 2014 թվականինՀայաստանում բացվել է 8 նոր հյուրանոց, 1-ն էլ՝ վերաբացվել։