Երևում է՝ ընդդիմադիր պատգամավորները շատ են հարմարվել ԱԺ փափուկ բազկաթոռներին
БлогՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևում է ընդդիմադիր պատգամավորները շատ են հարմարվել ԱԺ փափուկ բազկաթոռներին: Ելույթները լսում ես այնպիսի տպավորություն է ստեղծվում, իբր լուսադեմին իրենք են կանգնել ջրցան մեքենաների առջև ու պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը:
Գործելուն էլ ժամ կա, լռելուն էլ: Այսօր նրանք պետք է լռեին: Ընդհանրապես վաղուց է եկել իրենց լռելու ժամը: Վերջին տարիներին էտ մարդկանց հաջողվել է միայն իրենց կարգավիճակը փրկել՝ դեպուտատի այսպես կոչված պաշտոնը: Մնացած ամեն ինչ վաղուց են կորցրել: