Ոստիկանության կայքը հաքերային հարձակման թիրախում է
ОбществоԱնհայտ հաքերային խումբը հարձակում է կատարել է ՀՀ ոստիկանության կայքի վրա: Այն այս պահին անհասանելի է:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: «Նոր հետս կապ հաստատեց նոր հաքերային թիմ. ասացին, որ հարձակում են գործել Ոստիկանության կայքի վ րա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես, կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է։ Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում (ես ուրիշ չեմ հիշում նման դեպք): DDoS է»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը:
Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույցը: Այդ ընթացքում 237 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Բերման են ենթարկվել նաև լրագրողներ, ում տեխնիկան վնասվել է: